Իսրաելի դեսպանությունը Վրաստանում օտար երկրների քաղաքացիների մուտք գործելու կապակցությամբ սահմանափակումների վերացման մասին տարածում է հայտարարություն
Իսրաելի դեսպանությունը Վրաստանում օտար երկրների քաղաքացիների մուտք գործելու կապակցությամբ սահմանափակումների վերացման մասին տարածում է հայտարարություն

Իսրաելի դեսպանությունը ողջունում է Վրաստանի կառավարության հայտարարությունը, փետրվարի 1-ից միջազգային չվերթների վերականգնման, ինչպես նաև օտարերկրյա քաղաքացիների Վրաստան մուտքի սահմանափակումների վերացման մասին: Այս մասին ասվում է Վրաստանում Իսրաելի դեսպանության հայտարարության մեջ:

«Հունվարի 22-ին Վրաստանի կառավարությունը մեզ տեղեկացրեց, փետրվարի 1-ից միջազգային չվերթների վերականգնման, ինչպես նաև օտարերկրյա քաղաքացիների Վրաստան մուտքի սահմանափակումների վերացման մասին: Այնուամենայնիվ, հարկ է նշել, որ հատուկ մանրամասներ այն մասին, թե ինչ տեսակի բժշկական հետազոտություն, պատվաստում կամ սերտիֆիկացում է պահանջվելու, դեռ պաշտոնապես չի հրապարակվել: Հետևաբար, որևէ թյուրիմացությունից և անհանգստությունից խուսափելու համար, խորհուրդ է տրվում համբերատար սպասել Վրաստանի և Իսրայելի կառավարությունների պաշտոնական աղբյուրների կողմից հաջորդ պաշտոնական հայտարարության հրապարակմանը:

Վերջին ամիսների ընթացքում, Իսրաելի դեսպանատունը ակտիվ բանակցություններ էր վարում վարչապետ Գախարիայի, էկոնոմիկայի նախարար Թուրնավայի, արտաքին գործերի նախարար Զալկալիանիի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ, իսրայելցի զբոսաշրջիկների հնարավորինս շուտ Վրաստան մուտք գործելու համար: Հունվարի 21-ին այդ հարցը հեռախոսազրույցի ընթացքում մանրամասն քննարկվել է Իսրաելի արտաքին գործերի նախարար Աշկենազիի և իր վրացի գործընկեր Զալկալիանիի միջև: Ուստի, Իսրաելի դեսպանությունը ողջունում է Վրաստանի կառավարության հայտարարությունը և պատրաստ է բոլոր անհրաժեշտ հյուպատոսական ծառայությունները մատուցել իսրաելցի այցելուներին», – ասված է հայտարարության մեջ: