Իսպանիայում տեղի է ունեցել արտահերթ խորհրդարանական ընտրությունների պահանջով ցույց

17:42, 08.06.2025

Իսպանիայում տեղի է ունեցել արտահերթ խորհրդարանական ընտրությունների պահանջով ցույց՝ «Մաֆիա, թե՞ ժողովրդավարություն» կարգախոսով: Մադրիդի հրապարակում տեղի ունեցած ցույցը կազմակերպել էր ընդդիմադիր «Իսպանական ժողովրդական կուսակցությունը», որի առաջնորդ Ալբերտո Նունես Ֆեյխոը կոչ է արել վարչապետ Պեդրո Սանչեսին «հանձնվել ժողովրդավարությանը» և նշանակել արտահերթ ընտրություններ:

Տեղական իշխանությունների տվյալներով՝ ցույցին մասնակցել է մինչև 50 հազար մարդ, մինչդեռ կազմակերպիչները նշում են, որ մասնակիցների թիվը կազմել է մոտ 100 հազար:

Ընդդիմությունը Պեդրո Սանչեսի կառավարությանը մեղադրում է կոռուպցիայի մեջ:

Նմանատիպ