Իսպանիայում երկու արագընթաց գնացքների բախման հետևանքով առնվազն 21 մարդ է զոհվել
Իսպանիայում երկու արագընթաց գնացքների բախման հետևանքով առնվազն 21 մարդ է զոհվել

Իսպանիայում երկու արագընթաց գնացքների բախման հետևանքով առնվազն 21 մարդ է զոհվել, տասնյակները վիրավորվել են։ Այս մասին հաղորդում է BBC-ն։

Լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն՝ միջադեպը տեղի է ունեցել Իսպանիայի հարավում՝ Կորդոբա քաղաքի մոտակայքում։ Հաղորդումների համաձայն՝ Մալագայից Մադրիդ մեկնող արագընթաց գնացքը, որի մեջ եղել է մոտ 300 ուղևոր, դուրս է եկել գծերից և բախվել Մադրիդից Ուելվա հակառակ ուղղությամբ ընթացող արագընթաց գնացքին։

Անդալուսիայի արտակարգ իրավիճակների ծառայության տվյալներով՝ առնվազն 25 մարդ ծանր վիրավորվել է, իսկ մնացածը՝ թեթև վնասվածքներ ունեն։

BBC-ի տվյալներով՝ բախումը տեղի է ունեցել Մալագայից գնացքի մեկնելուց մոտ տասը րոպե անց։ Այնուհետև Մադրիդի և Անդալուսիայի միջև երկաթուղային երթևեկությունը դադարեցվել է։