Իսպանիայի ոստիկանությունը տներ թալանելու մեղադրանքով ձերբակալել է Վրաստանի չորս քաղաքացու:
Տեղի ոստիկանության տեղեկությամբ, մեղավորներին ձերբակալելու համար իրավապահները «Փումուք» անունով հատուկ գործողությունն սկսել էին դեռևս տարեսկզբին:
Ինչպես հայտարարում են քննիչները, սկզբում նրանք պարզել են կին կասկածյալի ինքնությունը, որը ուսումնասիրում էր մեղադրյալների կողմից նախօրոք ընտրված տները: Դրանից հետո ոստիկանությունը ձերբակալել է երեք տղամարդու, որոնք այժմ գտնվում են նախնական կալանավորման մեկուսարանում:
Խուզարկության արդյունքում առգրավվել է մեծ քանակությամբ գողացված թանկարեք իրեր և 35 հազար եվրո գումար: