Իսպանիայի Լանսարոտե կղզում արտակարգ դրություն է հայտարարվել բնական աղետի պատճառով
Իսպանական Լանսարոտե կղզում աղետի պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել։
Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Կանարյան կղզիների իշխանությունները Լանսարոտեում արտակարգ դրություն են հայտարարել անդադար անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղի պատճառով։
Տներ և ավտոտնակներ են ջրհեղեղի ենթարկվել։ Կղզում խափանվել է ավտոմեքենաների երթևեկությունը։
Կառավարությունը բնակիչներին զգուշացնում է խուսափել մեքենայով երթևեկելուց, եթե դա բացարձակ անհրաժեշտություն չէ։
Օդերևութաբանների կանխատեսմամբ՝ Կանարյան կղզիներում առաջիկա օրերին տեղումներ են սպասվում։ Հատկապես ուժեղ անձրևներ են կանխատեսվում Տեներիֆե և Ֆուերտեվենտուրա կղզիներում։