Իսպանիայի իշխանությունները չեղարկել են այսպես կոչված Ոսկե վիզաները, որոնք տրվել են նրանց, ովքեր մեծ ներդրումներ են կատարել Իսպանիայում անշարժ գույքի ոլորտում։
Իսպանիայում «ոսկե վիզաների» մասին օրենքը գործում է 2013 թվականից։ Այն թույլ է տվել օտարերկրյա ներդրողներին և նրանց ընտանիքի անդամներին բնակություն ստանալ Իսպանիայում: Դրա համար անհրաժեշտ էր առնվազն 500.000 եվրո ներդնել Իսպանիայում անշարժ գույքի մեջ։
Ըստ իսպանական լրատվամիջոցների՝ «ոսկե վիզաները» մեծ տարածում են գտել ԱՄՆ-ի և Չինաստանի քաղաքացիների շրջանում։
Նույն օրենքի շրջանակներում Ռուսաստանի քաղաքացիները վերջին 10 տարում Իսպանիայում ձեռք են բերել 1159 միավոր անշարժ գույք։
«Ոսկե վիզաների» չեղարկման պատճառ է հանդիսացել անշարժ գույքի շուկայում սպեկուլյացիաները վերացնելու իսպանական կառավարության ցանկությունը։