Իսպանիայի էլեկտրաէներգետիկ ընկերությունը հայտարարել է, որ ամբողջ երկրում էլեկտրամատակարարումը վերականգնվել է
Իսպանական Red Electrica էներգետիկ ընկերությունը հայտնում է, որ ամբողջ երկրում սկսվել է էլեկտրաէներգիայի մատակարարման վերականգնումը։ Ինչպես նշվում է ընկերության կողմից տարածված հայտարարության մեջ, սկսվել է Պիրենեյան թերակղզու էլեկտրաէներգիայի մատակարարման վերականգնումը, և մոտ ապագայում էլեկտրաէներգիայի մատակարարումը կվերականգնվի բոլոր շրջաններում։
BBC-ի փոխանցմամբ՝ քաղաքացիները հայտնում են, որ Մալագայում էլեկտրաէներգիան արդեն վերականգնվել է։
Ավելի վաղ «Ռեդ Էլեկտրիկ»-ը հայտարարել էր, որ ամբողջ երկրում էլեկտրաէներգիայի վերականգնման համար կպահանջվի 6-10 ժամ։
Սակայն Իսպանիայի տրանսպորտի նախարար Օսկար Պուենտեն հայտարարել է, որ այսօր երկրի տարածքում գնացքների երթևեկությունը չի վերականգնվի։
«Մենք աշխատում ենք ապահովել, որ էլեկտրաէներգիայի վերականգնմանը պես մեր ծառայությունները կարողանան վերսկսվել, ինչը այսօր հնարավոր չի լինի», – ասաց նախարարը։
Նա ասաց, որ Իսպանիայի օդանավակայանները հիմնականում աշխատում են նորմալ, քանի որ դրանք աշխատում են գեներատորներով։