Իսպանիան կոչ է անում անհապաղ կասեցնել Եվրամիություն-Իսրայել ասոցացման համաձայնագիրը, Իտալիան դեմ է

17:25, 23.06.2025

Իսպանիայի արտաքին գործերի նախարար Խոսե Մանուել Ալբարեսը լրագրողներին հայտնել է, որ ինքը խնդրում է Եվրոպական Միության Խորհրդին անհապաղ կասեցնել Իսրայելի հետ ասոցացման համաձայնագիրը: Դիվանագետը որպես պատճառ նշել է Գազայի հատվածում մարդու իրավունքների խախտումները։

Նախարարը նաև նշել է, որ ինքը խնդրում է Խորհրդին հաստատել Իսրայելի նկատմամբ զենքի էմբարգո և պատժամիջոցներ նրանց նկատմամբ, ովքեր խաթարում են իսրայելա-պաղեստինյան հակամարտության երկու պետությունների լուծումը։

Միևնույն ժամանակ, Իտալիայի արտաքին գործերի նախարար Անտոնիո Տայանին հայտարարել է, որ Հռոմը դեմ է ԵՄ-Իսրայել ասոցացման համաձայնագրի կասեցմանը։

«Մեր դիրքորոշումը տարբերվում է Իսպանիայից», – ասել է Տայանին Բրյուսելում եվրոպացի գործընկերների հետ հանդիպման ժամանակ: Տայանին հավելել է, որ կարևոր է պահպանել հարաբերությունները Իսրայելի հետ, քանի որ դա նպաստում է քաղաքացիների տարհանմանը Գազայի հատվածից։

Նմանատիպ