Իսպանիան ինչպես Նորվեգիան, Իռլանդիան պլանավորում է մայիսի 28-ին ճանաչել Պաղեստինը որպես պետություն
Իսպանիան ինչպես Նորվեգիան, Իռլանդիան պլանավորում է մայիսի 28-ին ճանաչել Պաղեստինը որպես պետություն։ Տեղեկությունը տարածում է «BBC»-ն։
Իռլանդիայի վարչապետ Սայմոն Հարիսի պարզաբանմամբ՝ «մշտական խաղաղությունը կարող է ապահովվել միայն ազատ մարդկանց, ազատ կամքի հիման վրա»։
Նրա խոսքով՝ երկու պետությունների սկզբունքը խաղաղության միակ հուսալի ճանապարհն է։
«Այսօր մենք հստակ ցույց ենք տալիս մեր աջակցությունը ինչպես պաղեստինցի, այնպես էլ իսրայելցի ժողովուրդների անվտանգության, արժանապատվության և ինքնորոշման հավասար իրավունքին», – ասել է Իռլանդիայի արտգործնախարար Մայքլ Մարտինը։