Իսպանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ԱՄՆ-ն ու Վենեսուելան գաղտնի բանակցություններ են վարել Քաթարում
Իսպանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ԱՄՆ-ն ու Վենեսուելան գաղտնի բանակցություններ են վարել Քաթարում

ԱՄՆ-ը և Վենեսուելան գաղտնի բանակցություններ են վարել Քաթարում: Իսպանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Վենեսուելայի խորհրդարանի խոսնակ Խորխե Ռոդրիգեսը և ԱՄՆ նախագահի խորհրդական Խուան Գոնսալեսը երեք շաբաթ առաջ հանդիպել են Քաթարում։

Բանակցություններն ընթացել են առանց միջնորդների և երրորդ կողմերի։ Ըստ տեղեկությունների՝ հանդիպումն անցկացվել է շփման ուղիղ ալիք ստեղծելու նպատակով։ Ինչպես գրում են լրատվամիջոցները, հանդիպմանը խոսվել է բանտարկյալների ազատ արձակման և Վենեսուելայում քաղաքական կյանքի նորմալացման անհրաժեշտության մասին։

Կարակասը պահանջում է ազատ արձակել Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի դաշնակից, կոլումբիացի գործարար Ալեքս Սաաբին, ով ԱՄՆ-ում դատվում է փողերի լվացման և կոռուպցիայի մեղադրանքով:

Կարակասը նաև մեղադրել է Բայդենին արտասահմանում վենեսուելական սառեցված միջոցների արգելափակման մեջ, ինչպես համաձայնեցվել էր անցյալ տարվա վերջին Մեքսիկայում ընդդիմության հետ: Այդ գումարները կազմում են երեքից հինգ միլիարդ դոլար։

Լրատվամիջոցները հայտնում են նաև, որ Ֆրանսիայի և Կոլումբիայի նախագահներ Էմանուել Մակրոնը և Գուստավո Պետրոն Վենեսուելայի առաջնորդ Նիկոլաս Մադուրոյին խնդրել են ընտրությունների ամսաթիվ նշանակել՝ դիրքորոշումները համաձայնեցնելու համար, սակայն նա դա չի արել: