Իսմայիլ Հանիյեի սպանությունից հետո Յահյա Սինվարը նշանակվեց Համասի քաղաքական առաջնորդ
Յահյա Սինվարը դարձել է «ՀԱՄԱՍ»-ի քաղաքական հրամանատարը և խմբավորման առաջնորդը Գազայի հատվածում։
Սինվարին այս պաշտոնում կփոխարինի Իսմայիլ Հանիեին, ով սպանվել էր Թեհրանում հուլիսի 31-ին։
Ի գիտություն, Իսմայիլ Հանիեի սպանությունից հետո Իրանը Իսրայելին սպառնացել է կոշտ պատասխանով։ Դրանից հետո ԱՄՆ-ը ռազմական ինքնաթիռների էսկադրիլիա և լրացուցիչ ռազմանավեր է ուղարկել տարածաշրջան։