Իսլանդիայի Ռեյկյանես թերակղզում հրաբուխ է ժայթքել

18:04, 01.04.2025

Իսլանդիայի հարավ-արևմուտքում գտնվող Ռեյկյանես թերակղզում հրաբուխ է ժայթքել։ Սա Ռեյկյավիկից հարավ գտնվող հրաբխի 11-րդ ժայթքումն է 2021 թվականից ի վեր։ Հրաբխի ակտիվացումը հանգեցրել է զբոսաշրջիկների տարհանմանը «Zuperi Laguna» ջերմային հանգստավայրից, տարհանվել են նաև Գրինդավիկ ձկնորսական քաղաքի տեղի բնակիչները։

Լավան հասել է Գրինդավիկի մոտ գտնվող պաշտպանական պատնեշներին։

Հրաբխի ժայթքումն այս փուլում չի խաթարել օդային երթեւեկությունը, քանի որ հրաբուխը մեծ քանակությամբ մոխիր չի ժայթքել:

Նմանատիպ