Իսլանդիայի նախագահը ծաղկեպսակով զարդարել է Հերոսների հուշահամալիրը
Իսլանդիայի նախագահը ծաղկեպսակով զարդարել է Հերոսների հուշահամալիրը

Իսլանդիայի Հանրապետության նախագահ Գուդնի Յոհանեսոնը, Թբիլիսիում, Հերոսների հրապարակում ծաղկեպսակով զարդարել է Վրաստանի միասնության համար մղվող պայքարում զոհված հերոսների հուշակոթողը։

Գուդնի Յոհանեսոնն այսօր պատվիրակության հետ պաշտոնական այցով այցելել է Թբիլիսի։ Օրբելիանիների պալատում կայացել է Իսլանդիայի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը։

Պաշտոնական այցի շրջանակում Վրաստանի նախագահը և Իսլանդիայի Հանրապետության նախագահը դեմ առ դեմ հանդիպումից հետո, հանդիպումն շարունակվել են ընդլայնված կազմով, որից հետո նախագահները հանդես են եկել համատեղ հայտարարություններով։

Բացի այդ, նախատեսվում են Իսլանդիայի Հանրապետության նախագահի հանդիպումները Վրաստանի վարչապետի և Վրաստանի խորհրդարանի նախագահի հետ։