Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսում հայտարարում են, որ Քուվեյթում ոչնչացրել են ԱՄՆ ռազմական կապի կենտրոնը
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ իր ռազմածովային ուժերը Քուվեյթում ոչնչացրել են ԱՄՆ ռազմական կապի կենտրոնը և հարվածներ հասցրել Քուվեյթում ու Բահրեյնում գտնվող ամերիկյան մի քանի ռազմական և հետախուզական օբյեկտների՝ ի պատասխան գիշերը Իրանի դեմ իրականացված ագրեսիայի։
Հայտարարության համաձայն՝ գործողության թիրախում եղել են Քուվեյթի Մինա Ալ Ահմադի նավահանգստում ԱՄՆ նավատորմի վառելիքային աջակցության նավամատույցը, Բահրեյնի Շեյխ Իսայում գտնվող տարածքը, որն օգտագործվում է ԱՄՆ ռազմական ինքնաթիռների հավաքման (կայանման) համար, և Բահրեյնում գտնվող հետախուզական տվյալների կենտրոնը, որը հայտնի է «Բատելկո» անվանմամբ։
Իրանցի զինվորականները նաև հայտարարել են, որ ռազմածովային ուժերը Քուվեյթում ոչնչացրել են ԱՄՆ ազդանշանային և կապի կենտրոնը։ Իրանի զինված ուժերի պնդմամբ՝ հարձակման թիրախ է դարձել նաև Հորդանանում գտնվող ամերիկյան ռազմաբազան։