«Իսլամական հեղափոխության պահապանների կորպուս». Ի պատասխան Իրանի դեմ ագրեսիվ գործողության՝ Իսրայելը կստանա անհավանական պատասխան

12:36, 01.11.2024

Ի պատասխան Իրանի դեմ ագրեսիվ գործողության՝ Իսրայելը կստանա անհավանական պատասխան,- ասել է «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» հրամանատար Հոսեյն Սալամին։

Իրանցի բարձրաստիճան զինվորականի խոսքով, իսրայելցիները սխալվում են՝ մտածելով, որ կարող են փոխել պատմությունը՝ մի քանի հրթիռ արձակելով:

Հոսեյն Սալամին Իսրայելի իշխանություններին հիշեցրել է «Ճշմարիտ խոստում II» պատասխան գործողությունը, որն Իրանը իրականացրել է հոկտեմբերի 1-ին՝ նշելով, որ սիոնիստները չեն մոռացել, թե ինչպես իրանական հրթիռները մտան Իսրայելի երկինք, երբ Իսրայելի հակաօդային պաշտպանության համակարգերը չկարողացան դիմադրել։

Իրանի վրա իսրայելական հարձակման հետևանքով չորս իրանցի զինվոր է զոհվել և մի քանի օբյեկտներ վնասվել: Իսրայելը պնդում է, որ թիրախը դարձել է Իրանի հրթիռների արտադրության գործարանը։

Նմանատիպ