Իսլամաբադի դատարանի մոտ մեքենայի պայթյունի հետևանքով առնվազն հինգ մարդ է զոհվել
Պակիստանի մայրաքաղաքում՝ Իսլամաբադում, դատարանի շենքի մոտ տեղի ունեցած ավտոմեքենայի պայթյունի հետևանքով առնվազն հինգ մարդ զոհվել է։
Բացի այդ, վնասվածքներ է ստացել ևս 13 մարդ։
Տարածված տվյալների համաձայն՝ պայթյունի հետևանքով վնասվել են նաև հարակից տարածքում գտնվող մեքենաները։
Պատասխանատվությունը կատարվածի համար առայժմ ոչ մի խմբավորում չի ստանձնել։