Իշխանությունների և ընդիմության միջև երկխոսության վերսկսման հարցով, Սալոմե Զուրաբիշվիլին հանդիպում է Եվրամիության, ԱՄՆ-ի և Գերմանիայի դեսպանների հետ
Իշխանությունների և ընդիմության միջև երկխոսության վերսկսման հարցով, Սալոմե Զուրաբիշվիլին հանդիպում է Եվրամիության, ԱՄՆ-ի և Գերմանիայի դեսպանների հետ

Նախագահը քաղաքական երկխոսության և հաշտության գործընթացին ներգրավվելու կապակցությամբ մեկ անգամ ևս հայտնել է իր պատրաստակամությունը,- այս մասին ասվում է Վրաստանի Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի աշխատակազմի կողմից տարածած հայտարարության մեջ:

Սալոմե Զուրաբիշվիլին հանդիպել է Եվրամիության, Եվրոպայի խորհրդի, ԱՄՆ-ի և Գերմանիայի դեսպանների հետ:

«Վրաստանի նախագահը, քաղաքական օպոնենտների միջև երկխոսության վերականգնման ուղիներ գտնելու համար հանդիպել է դեսպանների հետ: Հանդիպմանը մասնակցել են Վրաստանում Եվրամիության դեսպան՝ Կառլ Հարցելը, Եվրախորհրդի դեսպան Կրիստիան ՈՒրսեն, ԱՄՆ-ի դեսպան Քելլի Դեգնանը և Գերմանիայի դեսպանի պաշտոնակատար՝ Միխաել Ֆաբրին:

Կողմերը տեղեկություններ են փոխանակել Վրաստանում ընթացող գործընթացների վերաբերյալ, և նախագահը վերահաստատել է քաղաքական երկխոսության և հաշտության գործընթացներին ներգրավվելու իր պատրաստակամությունը: