Իրմա Նադիրաշվիլին դիմում է գլխավոր դատախազությանը, լավ հետաքննեն Դիմիտրի Գաբունիայի ազդեցությունը նախագահի վարչակազմում
Իրմա Նադիրաշվիլին դիմում է գլխավոր դատախազությանը, լավ հետաքննեն Դիմիտրի Գաբունիայի ազդեցությունը նախագահի վարչակազմում

«Եվրոպական Վրաստանի» անդամ Իրմա Նադիրաշվիլին դիմում է գլխավոր դատախազությանը և կոչ անում «լավ հետաքննեն Դիմիտրի Գաբունիայի ազդեցությունը նախագահի վարչակազմում»:

Ինչպես հայտարարել է Իրմա Նադիրաշվիլին, նախագահը ազգային բանկի խորհրդի անդամի պաշտոնում խորհրդարանին ներկայացրել է Գիորգի Միրոտաձեի թեկնածությունը, ով հանդիսանում է նախագահի խորհրդարանական քարտուղար, Դիմիտրի Գաբունիայի գործընկերը: Նադիրաշվիլիի խոսքով, Դիմիտրի Գաբունիան մեծ ազդեցություն ունի նախագահի վրա:

«Վրաստանի նախագահը ներկայացրել է Գիորգի Միրոտաձեի թեկնածությունը և խորհրդարանին խնդրել հաստատել նրան ազգային բանկի խորհրդի անդամի պաշտոնում: Այս մարդը քիչ առաջ հարցաքննվել է դատախազությունում: Գիորգի Միրոտաձեին հարցաքննել են համաներման գործով, և այն պատճառով, որ նա նախագահի խորհրդարանական քարտուղար, պարոն Գաբունիայի գործընկերն է իրավաբանական ընկերությունում:

Ինչպես պարզվում է Դիմիտրի Գաբունիան շատ ազդեցիկ մարդ է նախագահի աշխատակազմում: Այս դեպքում մենք գործ ունենք քաղաքական նեպոտիզմի հետ: Պարոն Գաբունիան անմիջական ազդեցություն ունի նախագահի վրա: Այդ պատճառով, մենք ցանկանում ենք, որ դատախազությունը հետաքննի այդ մարդկանց ազդեցությունը նախագահի աշխատակազմի վրա, մեզ պետք են  հստակ պատասխաններ, ունի թե ոչ նա որևէ դեր համաներման գործում»,- ասել է Իրմա Նադիրաշվիլին: