Իռլանդիայի խորհրդարանը միաձայն աջակցել է Եվրամիության և Բրիտանիայի միջև Բրեքսիթի հետ կապված համաձայնությանը

Իռլանդիայի խորհրդարանը միաձայն աջակցել է Եվրամիության և Բրիտանիայի միջև Բրեքսիթի հետ կապված համաձայնությանը: Լրատվությունը տարածում է Reuters -ը:

Համաձայնության նախագծին աջակցել են բոլոր 158 պատգամավորները: Քվեարկությունը իրավական տեսանկյունից պարտադիր չէր:

Այս համաձայնագրին այժմ պետք է աջակցեն Եվրամիության անդամ երկրների խորհրդարանները, ինչպես նաև բրիտանիայի խորհրդարանը:

Բրիտանիան Եվրամիությունը լքելու է 2019 թվականի մարտի 29-ին: