Կարանտինի ռեժիմը գործում է Մառնեուլիում և Բոլնիսում:
Առավոտվանից խստացվել է վերահսկողությունը կարանտինային գոտում գտնվող անցակետերում:
Բուժաշխատողները շարունակում են դռնից դուռ ստուգումներ կատարել: Նրանք ստուգում են այն քաղաքացիներին, ովքեր հնարավոր է ուղղակի կամ անուղղակի կապ ունենալ 62-ամյա կնոջ հետ, որը վարակվել է նոր կորոնավիրուսով:
Կասկածելի ախտանիշներով հիվանդներին ընդունելու համար, քաղաքում ստեղծվել է նաև հատուկ հիվանդանոց:
Փողոցներում իրականացվում են ախտահանման աշխատանքներ:
Առաջին ալիքի անձնակազմը հատուկ հանդերձանքով աշխատում է կարանտինային գոտում: