Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի մոտ բողոքի ցույցը շարունակվում է: Այս պահին հատուկ սարքավորումներով բողոքի ակցիայի մասնակիցներին ձայնային հաղորդագրությամբ կոչ են անում ցրվել և զգուշացնում ջրցան մեքենայի կիրառման մասին:
Ցուցարարները երեկոյան խորհրդարանի մոտակայքից շարժվել են դեպի ԿԸՀ: Սկզբում նրանք ձեռքերով հարվածել են երկաթե ցանկապատին, ինչպես նաև հարվածել են քարերով և տարբեր իրերով:
Ավելի ուշ, ցուցարարները սկսել են ճեղքել ցանկապատը և ոստիկանական պատնեշը, որին հաջորդեց ջրցան մեքենայի կիրառումը: