Իրավապաշտպանների տեղեկությամբ, Բելառուսում կայացած ցույցին ձերբակալվել է ավելի քան 100 մարդ
Բելառուսում հակակառավարական ցույցին ոստիկանությունը ձերբակալել է ավելի քան 100 մարդու: Այս մասին տեղեկությունը տարածում է «Վեսնա» իրավապաշտպան կազմակերպությունը:
Հաղորդվում է, որ ոստիկանությունը ընդդիմության աջակիցների մեծամասնությանը ձերբակալել է երկրի մայրաքաղաք Մինսկում:
Բելառուսի ներքին գործերի նախարարությունում հաստատել են ցուցարարների ձերբակալությունները, սակայն չեն նշել քանակը:
Մինսկում անցկացված հակակառավարական ցույցին մասնակցել է ավելի քան 10 000 մարդ: Ցուցարարները երթը կազմակերպել էին Պարտիզանի պողոտայում: