Իրավապահների խոսքով, այս պահին փակ է «Ավլաբարի» մետրոյի կայարանը:
Դրա պատճառը զինված անձի ներխուժումն է «Վրաստանի բանկի» մասնաճյուղ:
Ըստ տեղեկության, հարձակվողը մի քանի պատանդ է վերցրել:
Տեղում մոբիլիզացված են իրավապահների և շտապօգնության խմբերը:
Ներքին գործերի նախարարությունը դեռ պաշտոնական տեղեկատվություն չի հրապարակել: