Իրավապահները խորհրդարանի մոտ հանրահավաքի մասնակիցներին կոչ են անում ցրվել, տեղում մոբիլիզացված է հատուկ նշանակության ջոկատ
Իրավապահները խորհրդարանի մոտ հանրահավաքի մասնակիցներին կոչ են անում ցրվել, տեղում մոբիլիզացված է հատուկ նշանակության ջոկատ

Իրավապահները կոչ են անում խորհրդարանի հարևանությամբ հանրահավաքի մասնակիցներին ցրվել, և զգուշացնում, որ «հակառակ դեպքում օրենքով նախատեսված միջոցներ կկիրառվեն նրանց նկատմամբ՝ կարգուկանոնը վերականգնելու և քաղաքացիական խաղաղություն հաստատելու համար»։

Դեպքի վայր է մոբիլիզացվել հատուկ նշանակության ջոկատը, ինչպես նաև ջրային ռեակտիվ մեքենա։ Քիչ առաջ հանրահավաքի մասնակիցների դեմ կիրառվել է պղպեղի սփրեյ։

Հանրահավաքի մասնակիցները բողոքում են «Ժողովրդի ուժի» նախաձեռնած օրինագծերի դեմ։ Խորհրդարանը քիչ առաջ առաջին ընթերցմամբ աջակցեց «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագիծը։