Իրավապահները «Ղազբեգի» մաքսակետում կանխել են մեծ քանակությամբ հոգեմետ նյութի ապօրինի ներկրումը Վրաստան. օտարերկրյա պետության քաղաքացի է ձերբակալվել
Ներքին գործերի նախարարության Մցխեթա-Մթիանեթիի ոստիկանության դեպարտամենտի Ղազբեգիի շրջանային վարչության և Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության մաքսային դեպարտամենտի աշխատակիցները, մեծ քանակությամբ հոգեմետ նյութեր Վրաստան ապօրինի ներկրելու մեղադրանքով, օտարերկրյա պետության քաղաքացի են ձերբակալել։
Իրավապահները «Ղազբեգի» մաքսային անցակետի տարածքում մեղադրյալի անձնական և ուղեբեռի զննության արդյունքում որպես իրեղեն ապացույց առգրավել են «Պրեգաբալին» հոգեմետ նյութ պարունակող 84 կապսուլ։
Քննությունն ընթանում է Քրեական օրենսգրքի 263-րդ հոդվածով, ինչը նախատեսում է ազատազրկում մինչև 5 տարի ժամկետով։
Տեղեկատվությունը տարածում է ՆԳՆ մամուլի ծառայությունը։