«Միասնական ազգային շարժման» անդամ Դավիթ Կիրկիտաձեն ձերբակալված է: Այս մասին առաջին ալիքին հայտնել են «ազգային շարժման» մամուլի ծառայությունից:
Գոյություն ունեցող լրատվությամբ, իրավապահները Դավիթ Կիրկիտաձեին ձերբակալել են Կախեթիում:
Հավանաբար նրա ձերբակալությունը կապված է Վելիսցիխեում զարգացած իրադարձությունների հետ:
Կիրկիտաձեն երեկ մասնակցել է Վելիսցիխեում ոստիկանության և «ազգային շարժման» միջև տեղի ունեցած ընդհարմանը: Ինչպես առաջին ալիքին ասել են ներքին գործերի նախարարությունից, Վելիսցիխեում ոստիկանների վրա հարձակման փաստով սկսվել է հետաքննություն: Վրաստանի ներքին գործերի փոխնախարար Նաթիա Մեզվրիշվիլին հայտարարել էր, որ նրանք, ովքեր տեսել են թե ինչ գործողություններ է իրականացրել Դավիթ Կիրկիտաձեն, չպետք է զարմանա, թե ինչու է նրանով հետաքրքրվել հետաքննությունը:
Հեղինակ -
Edgar Barsegyan