Իրավապահները «Դրոա»-ի գրասենյակից տարել են պիրոտեխնիկա, լազերներ և այլ իրեր [ֆոտոշարք]
Իրավապահները «Դրոա»-ի գրասենյակից տարել են պիրոտեխնիկա, լազերներ և այլ իրեր [ֆոտոշարք]

Իրավապահները «Դրոա»-ի գրասենյակից դուրս են բերում բողոքի ակցիաների համար օգտագործվող տարբեր իրեր։

Կուսակցության գրասենյակում խուզարկության ժամանակ ոստիկանները հայտնաբերել են մեծ քանակությամբ պիրոտեխնիկա, լազերներ և այլ իրեր։

«Հանուն փոփոխությունների կոալիցիայի» անդամ Էլենե Խոշտարիան «Դրոայի» գրասենյակում խուզարկությունից հետո ասել է. «Այո, ես կազմակերպիչ եմ, մենք իսկապես շատ պարալոն ունենք, հրավառություն, սպորտային կոշիկներ, ձու, ոստիկանների վրա նետելու համար, ամեն ինչ անհրաժեշտ է բողոքի ակցիայի համար»։

Ոստիկաններն այսօր մտել են կազմակերպություններից մեկի և մի քանի ընդդիմադիր կուսակցությունների գրասենյակներ։ Խուզարկությանը զուգահեռ «Դրոա»-ի գրասենյակի շրջակայքում առերեսում է տեղի ունեցել «Հանուն փոփոխությունների կոալիցիայի» առաջնորդներից Նիկա Գվարամիայի և ոստիկանների միջև, որից հետո իրավապահները ձերբակալել են Նիկա Գվարամիային։ Ինչպես Վրաստանի առաջին ալիքին հայտնել են ՆԳ նախարարությունից, Գվարամիային վարչական կարգով ձերբակալել են։