Իրավապահ մարմինների աշխատակիցները կանխել են Վրաստան մեծ քանակությամբ թմրամիջոցների և հոգեմետ նյութերի անօրինական ներմուծումը
Ներքին գործերի նախարարության կենտրոնական քրեական ոստիկանության վարչության և Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության մաքսային վարչության աշխատակիցները, առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների և հոգեմետ նյութերի անօրինական ձեռքբերման, պահպանման և Վրաստան ներմուծման մեղադրանքով, ձերբակալել են երկու անձի՝ Գերմանիայի Դաշնության քաղաքացի, 1994 թվականին ծնված Մ.Հ.-ին և Թուրքիայի Հանրապետության քաղաքացի, 1998 թվականին ծնված Ա.Ք.-ին։
Տեղեկատվությունը տարածում է Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը։
Գերատեսչության հաղորդմամբ, իրավապահ մարմինների աշխատակիցները Թբիլիսիի միջազգային օդանավակայանում և Սարփիի սահմանային անցակետում ձերբակալել են երկու օտարերկրյա քաղաքացու։
«Մեղադրյալների անձնական և ճանապարհորդական պայուսակների խուզարկության ժամանակ առգրավվել են տարբեր թմրամիջոցներ և հոգեմետ նյութեր, այդ թվում՝ «կոկաին», «մեթամֆետամին» և «պրեգաբալին»։ Հետաքննությունը շարունակվում է Քրեական օրենսգրքի 260, 261, 261 Պրիմա և 262 հոդվածներով, որոնք նախատեսում են մինչև 12 տարի ազատազրկում», – ասվում է Ներքին գործերի նախարարության հայտարարության մեջ։