Իրավապահ մարմինների աշխատակիցները ձերբակալել են դայակի՝ երկու տարեկանից փոքր երեխայի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով
Վրաստանի Ներքին գործերի նախարարության Թբիլիսիի ոստիկանության վարչության անչափահասների հարցերով գլխավոր վարչության աշխատակիցները ձերբակալել են 1962 թվականին ծնված Ն.Կ.-ին՝ անչափահասի նկատմամբ իրականացված բռնության մեղադրանքով։ Այս մասին հաղորդում է Վրաստանի ՆԳՆ-ն։
Նշվում է, որ հանցանքը նախատեսում է մինչև 2 տարի ազատազրկում։
«Քննությամբ պարզվել է, որ մեղադրյալը, որը աշխատում էր որպես դայակ Թբիլիսիի մի ընտանիքում, ֆիզիկական բռնություն է կիրառել 2024 թվականին ծնված փոքրիկի նկատմամբ։ Դեպքի մասին վկայող կադրերը ֆիքսվել են ընտանիքի տանը տեղադրված տեսախցիկով։ Իրավապահները, գործելով անհապաղ, Ն.Կ.-ին ձերբակալել են որպես մեղադրյալ։
Քննությունը ընթանում է Վրաստանի քրեական օրենսգրքի 126-րդ հոդվածի առաջին պրիմա մասի «ա» ենթակետով՝ անչափահասի նկատմամբ բռնության փաստով», — նշված է ՆԳՆ-ի հաղորդագրությունում։