Իրավակարգի սպաները իր աշխատանքն են սկսել Դիդուբե-Չուղուրեթիի շրջանում
Ներքին գործերի նախարարությունում շարունակվող քրեական ոստիկանության բարեփոխումների շրջանակներում, Դիդուբե-Չուղուրեթիի շրջանում աշխատանքն է սկսել իրավակարգի 40 սպա:
ՆԳՆ-ն հաղորդմամբ, իրավակարգի սպաները մինչ այդ աշխատում էին Թբիլիսիի Վակե-Սաբուրթալոյի և Հին Թբիլիսի շրջաններում:
«Իրավակարգի սպան հասարակության վրա կողմնորոշված ոստիկանական գործունեության մոդելն է, որն աշխարհում հանցանքի կանխարգելման փորձված գործիք է: Իրավակարգի սպաների իրավասությունների մեջ են մտնում այնպիսի կարևոր հարցեր, ինչպիսիք են. Անչափահասների գործերը, ընտանեկան բռնության, հարևանների միջև վեճերի, անօրինական ներգաղթի, խոցելի խմբերի հետ կապված խնդիրների և մարտահրավերների վրա արձագանքը: Նրա գործառույթները ու պարտականությունները ներառում են նաև. Հանցագործությունների կանխարգելման միջոցառումների ծրագրավորում և իրականացում, վարչական իրավախախտումների վարույթ և այլն:
Սպաներն ընտրվել են մրցույթի արդյունքում: Մրցույթի հաղթողները մի քանի ամիս ինտենսիվ մասնագիտական պատրաստվածություն են անցել ՆԳՆ-ի ակադեմիայում»,- հայտարարել են նախարարությունում:
Իրավակարգի սպաների ինստիտուտը կներդրվի նախ մայրաքաղաքի բոլոր շրջաններում, իսկ հետո փուլ առ փուլ, ամբողջ Վրաստանում: