Իրավաբանական հարցերով կոմիտեի նիստին Էկա Բեսելիան հարվածել է Վանո Զարդիաշվիլուն (վիդեո)
Վրաստանի խորհրդարանի իրավաբանական հարցերով կոմիտեի նիստին տեղի է ունեցել ֆիզիկական բախում:
Ընդհարումը տեղի է ունեցել անկախ պատգամավոր Էկա Բեսելիայի և մեծամասնության անդամ Վանո Զարդիաշվիլու միջև, որից հետո Էկա Բեսելիան ձեռքով հարվածել է Վանո Զարդիաշվիլուն:
Միջադեպը հետևել է Գեդևան Փոփխաձեի հայտարարությանը, երբ նա Վանո Զարդիաշվիլուն ասել է, որ նրա դիրքորոշումը և բարոյականությունն արդեն պարզ է, որից հետո Վանո Զարդիաշվիլին պատասխանել է Փոփխաձեին. «Ի՞նչ բարոյականության մասին ես խոսում, ավելի լավ է, խոսիր Բեսելիայի բարոյականության մասին»:
Հենց այս արձագանքից հետո է վրդովվել Էկա Բեսելիան:
Խորհրդարանի իրավաբանական հարցերով կոմիտեի նիստին լսում էին գերագույն դատարանի դատավորի թեկնածու Միրանդա Էրեմաձեին: