Իրանում ոստիկանական մեքենաների վրա հարձակման հետևանքով զոհվել է առնվազն հինգ ոստիկան
Իրանի հարավ-արևելքում ոստիկանության պարեկային մեքենաների վրա հարձակման հետևանքով զոհվել է առնվազն հինգ ոստիկան,- հաղորդում են իրանական լրատվամիջոցները։
Անհայտ զինված անձինք կրակ են բացել Սիստան և Բելուջիստան նահանգում ոստիկանական երկու մեքենաների վրա։
Տեղական իշխանությունների տվյալներով՝ հարձակում գործողների ինքնությունը պարզելու և ձերբակալելու գործողություն է իրականացվում։
Իրավապահ մարմինները միջադեպը դիտարկում են որպես ահաբեկչական հարձակում։