Իրանում կորոնավարակից մահացածների թիվը հասել է 429-ի
Իրանում կորոնավարակից մահացածների թիվը հասել է 429-ի

Իրանում կորոնավարակից մահացածների թիվը հասել է 429-ի:

Ըստ Իրանի առողջապահության նախարարության մամուլի խոսնակ, Կիանուշ Ջահանպուրի, վերջին 24 ժամվա ընթացքում մահացել է 75 մարդ:

Թեհրանում ասում են, որ վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվել է նոր կորոնավարակի 1 075 դեպք: Ընդհանուր առմամբ, Իրանում կորոնավարակով վարակված է 10 075 մարդ:

Իրանում նոր կորոնավարակից բուժվել է 3 276 մարդ: Վարակի վտանգի պատճառով, Թուրքիան փակել է ցամաքային սահմանը Իրանի հետ:

Վարակի կանխարգելման շրջանակներում, Իրանում փակ են կրթական հաստատությունները, հետաձգվել են բոլոր մարզական միջոցառումները, ինչպես նաև կառավարության անդամներին արգելվում է լքել երկիրը: