Իրանում հայտարարում են, որ Իրանում ԱՄՆ-ի հարվածների թիրախն է դարձել քաղաքացիական ենթակառուցվածքը, այդ թվում՝ կամուրջներ, երկաթուղային կայարան և օդանավակայան

15:08, 17.07.2026

ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության կողմից Իրանին հասցված հարվածների թիրախում հայտնվել է քաղաքացիական ենթակառուցվածքը, այդ թվում՝ կամուրջներ, երկաթուղային կայարան և օդանավակայան։

Իրանական լրատվամիջոցները, հղում անելով տեղական իշխանություններին, հաղորդում են, որ թիրախավորվել է երկրի հարավ-արևելքում գտնվող Իրանշահրի օդանավակայանը և Հորմոզգանի նահանգի վեց կամուրջները, որտեղ զոհվել է յոթ մարդ։

Գիշերվա ընթացքում ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Քեշմ կղզուն, Բանդար Աբաս և Բուշեր քաղաքներին, որտեղ գտնվում է ատոմակայանը։

Ի պատասխան՝ «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը» հարված է հասցրել Օմանում ԱՄՆ ռազմածովային ռադիոլոկացիոն կայանին, ինչպես նաև Բահրեյնում և Քուվեյթում գտնվող թիրախներին։ Նրանց հաղորդմամբ՝ հարձակում է իրականացվել նաև Սիրիայում՝ Հորդանանի սահմանի մոտ գտնվող Ալ-Տանֆում ԱՄՆ հրամանատարական կենտրոնի վրա։ ԱՄՆ-ում այս տեղեկատվության վերաբերյալ դեռևս մեկնաբանություն չեն արել։

Նմանատիպ