Իրանում հայտարարում են, որ հարվածներ են հասցրել Արաբական Միացյալ Էմիրություններում տեղակայված ամերիկյան տեխնոլոգիական հսկա Oracle-ի տվյալների կենտրոնին և հաշվողական ենթակառուցվածքներին
Իրանում հայտարարում են, որ հարվածներ են հասցրել Արաբական Միացյալ Էմիրություններում տեղակայված ամերիկյան տեխնոլոգիական հսկա Oracle-ի տվյալների կենտրոնին և հաշվողական ենթակառուցվածքներին

«Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը» հայտարարել է, որ հարվածներ է հասցրել Արաբական Միացյալ Էմիրություններում տեղակայված ամերիկյան տեխնոլոգիական հսկա Oracle-ի տվյալների կենտրոնին և հաշվողական ենթակառուցվածքներին։

«Ինչպես նախազգուշացրել էինք, ի պատասխան իրանցի անձանց սպանության, մենք հարվածելու ենք հետախուզական, տեղեկատվական տեխնոլոգիաների և արհեստական բանականության լրտեսական ընկերություններին, որոնք հանդիսանում են թշնամու ահաբեկչական գործողությունների հենասյուները», – ասված է հայտարարության մեջ։

Իրանում հայտարարում են, որ սա պատասխան էր դոկտոր Քամալ Խարազիի և նրա կնոջ վրա հարձակմանը։ Դոկտոր Խարազին, ով զբաղեցնում է Իրանի արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի ղեկավարի պաշտոնը, նախկինում՝ 1997 թվականի օգոստոսից մինչև 2005 թվականի օգոստոսը, զբաղեցրել է Իրանի արտաքին գործերի նախարարի պաշտոնը։ Հարձակման ժամանակ Քամալ Խարազին ծանր վիրավորվել է, իսկ նրա կինը՝ մահացել։

Իրանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Oracle-ը ԱՄՆ-ի ռազմական և հետախուզական էկոհամակարգում ամենախորը ինտեգրված տեխնոլոգիական ընկերություններից մեկն է։