Իրանում հայտարարում են, որ ԱՄՆ ուժերն այլևս չեն գտնվում Պարսից ծոցում և տեղափոխվել են Հորմուզի նեղուցից 600-700 կիլոմետր հեռավորության վրա

16:43, 23.10.2026
ԱՄՆ ուժերն այլևս չեն գտնվում Պարսից ծոցում և տեղափոխվել են Հորմուզի նեղուցից 600-700 կիլոմետր հեռավորության վրա, – այս մասին հայտարարել է «Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» ռազմածովային ուժերի ղեկավար Ալի Օզմային։
«Նրանց նավերն այլևս չեն երևում այս տարածքում։ Հորմուզի նեղուցում Ամերիկայի Միացյալ Նահանգների տեղը չէ», – նշել է իրանցի բարձրաստիճան զինվորականը։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրանին մեղադրել էր Հորմուզի նեղուցում ականների պայթյունների և նավերի վրա հարձակումների մասին «կեղծ նորություններ» տարածելով ԱՄՆ միջանկյալ ընտրություններից առաջ նավթի գնի բարձրացման մեջ։ Թրամփը հայտարարել էր, որ նեղուցում նավթի տարանցման ծավալը գերազանցել է նախապատերազմյան ցուցանիշները։ Միևնույն ժամանակ, «Brent» տեսակի նավթի գինը մեկ բարելի դիմաց գերազանցել է 113 դոլարը՝ հասնելով վերջին հինգ ամսվա ամենաբարձր ցուցանիշին։

Նմանատիպ