Իրանում ընթանում են 12-րդ գումարման խորհրդարանական ընտրությունները
Իրանում ընթանում են 12-րդ գումարման խորհրդարանական ընտրությունները

Իրանում ընթանում են 12-րդ գումարման խորհրդարանական ընտրությունները։ Երկրի բնակչությունն ընտրում է նաև Իրանի Փորձագետների ժողովի անդամներին։

290 մանդատ ունեցող խորհրդարանում տեղերի համար պայքարում է 15 200 թեկնածու։ Դրանցից միայն 30-ն են այսպես կոչված ռեֆորմիստների ճամբարից։ Մեծամասնությունը ստանալու համար անհրաժեշտ է 146 մանդատ։

Նշենք, որ Իրանի նախագահի, խորհրդարանի և փորձագետների ժողովի թեկնածուները պետք է հաստատվեն Պահապանների խորհրդի կողմից, որը հոգևորականներից և իրավաբաններից կազմված մարմին է, որոնք իրենց հերթին նշանակվում են հոգևոր առաջնորդ այաթոլլա Խամենեի Ալիի կողմից։

Ընտրատեղամասերը բացվել են տեղական ժամանակով ժամը 08:00-ին և փակ կլինեն մինչև 18:00-ն:

Իրանի հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին առաջիններից էր, ով կատարեց ընտրությունը։

Նախնական հաշվարկներով՝ ընտրություններին մասնակցության ցածր ցուցանիշ են ակնկալում։ Մայրաքաղաք Թեհրանում գրանցված ընտրողների մոտ 23,5%-ը, իսկ ամբողջ երկրում՝ մինչև 38,5%-ը։ Ընտրությունների վերջնական արդյունքները կարող են հայտնի դառնալ միայն երեք օր անց։