Իրանում դպրոցները փակվել են, մինչդեռ Իսրայելի բոլոր կրթական հաստատությունները անցել են հեռավար ուսուցման

14:47, 16.06.2025

Իրանի դպրոցները փակվել են, իսկ քննությունները հետաձգվել։ Իրանի կրթության նախարարության տվյալներով՝ երկրի բոլոր ուսումնական հաստատությունները փակ են մինչև հետագա ծանուցում։

Բոլոր նախատեսված քննությունները նույնպես հետաձգվել են։ Քննությունների նոր ամսաթվերը կհայտարարվեն ավելի ուշ։

Հարկ է նշել, որ քննությունները չեղարկվել են նաև Իսրայելում, և արտակարգ դրության ընթացքում բոլոր ուսումնական հաստատությունները անցել են հեռավար ռեժիմի։

Նմանատիպ