Իրանում ասում են, որ հարվածներ են հասցրել Իսրայելի ռազմական հետախուզությանը և Մոսադի կենտրոնին

15:11, 17.06.2025

Իրանում ասում են, որ հարվածներ են հասցրել Իսրայելի ռազմական հետախուզությանը և Մոսադի կենտրոնին,- այս մասին Sky News-ը հաղորդում է։

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի տվյալներով՝ հարձակումը կատարվել է հետախուզական ծառայության Հերզլիայում գտնվող օպերատիվ կենտրոնի վրա։

Իսրայելական կողմը դեռևս չի հաստատել տեղեկատվությունը։

Այսօր առավոտյան Իսրայելի կենտրոնական քաղաքում լսվել են ուժեղ պայթյուններ։ Բացի այդ, Իսրայելի պաշտպանության ուժերը հայտնել են, որ գիշերվա ընթացքում իսրայելական զինվորականները կարողացել են խոցել Իրանից արձակված 30 անօդաչու թռչող սարք։ Իսրայելի վրա հարձակման հետևանքով հինգ մարդ թեթև վիրավորվել է։

Նմանատիպ