Իրանում արձանագրվել է կորոնավիրուսի նոր տեսակի առաջին դեպքը
Իրանում արձանագրվել է կորոնավիրուսի նոր տեսակի առաջին դեպքը

Իրանում արձանագրվել է կորոնավիրուսի նոր տեսակի առաջին դեպքը: Այդ մասին հայտնում է «Ռոյտեր» գործակալությունը, հիմնվելով առողջապահության նախարարի հայտարարության վրա:

Իրանի առողջապահության նախարարի խոսքով, վարակի նոր տեսակը հաստատվել է Մեծ Բրիտանիայից վերադարձած Իրանի քաղաքացու մոտ: Նրան տեղավորել են մասնավոր կլինիկաներից մեկում:

Նախարարության տվյալներով, վարակվածի հարազատների մոտ վարակը չի հաստատվել: Իրանում անցած 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 98 մարդ, ինչը ամենացածր ցուցանիշն է հունիսի 18-ից ի վեր:

Երկրում վարակից ընդհանուր առմամբ զոհվել է 55 748 մարդ: Միևնույն ժամանակ, Իրանում վերջին օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուս է հաստատվել 6 113 մարդու մոտ: Համավարակի սկզբից ի վեր երկրում հաստատվել է «կովիդ 19»-ի ընդհանուր առմամբ 1 255 620 դեպք: