Իրանն ու Չինաստանը քննարկել են ռազմական համագործակցության ամրապնդման ուղիները
Իրանի պաշտպանության նախարար Մոհամմադ Ռեզա Աշտանին Ղազախստանում Շանհայի համագործակցության կազմակերպության պաշտպանության նախարարության շրջանակներում հանդիպել է Չինաստանի պաշտպանության նախարար Դոնգ Ջունին։
Իրանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Մոհամմադ Ռեզա Աշտիանին ողջունել է Չինաստանի դիրքորոշումը տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների և Իրանի դիվանագիտական շենքի վրա Իսրայելի օդային հարձակման վերաբերյալ։ Իրանի պաշտպանության նախարարի խոսքով՝ Իրանը և Չինաստանը կամրապնդեն համագործակցությունն ու մերձեցումը տարածաշրջանում և ամբողջ աշխարհում անվտանգության խնդիրների լուծման համար։
Ըստ իրանական լրատվամիջոցների՝ Չինաստանի պաշտպանության նախարարը քննադատել է Իսրայելի հարձակումը Սիրիայում իրանական դիվանագիտական շենքերի վրա։ Դոնգ Ջունը նշել է, որ դա խախտում է միջազգային իրավունքը։ Իր իսկ հայտարարության համաձայն՝ Չինաստանը պաշտպանում է Իսրայելին պատասխան տալու Իրանի օրինական իրավունքը։ Չինաստանի պաշտպանության նախարարության ղեկավարն իրանցի գործընկերոջը հրավիրել է մասնակցելու Պեկինում կայանալիք անվտանգության համաժողովին և կոչ է արել խորացնել երկկողմ համագործակցությունը պաշտպանական և ռազմական ոլորտում։