Իրանն առաջին անգամ Իսրայելին հարձակվելու համար կիրառել է երրորդ սերնդի բազմագլխիկ բալիստիկ հրթիռ

15:53, 22.06.2025

Իրանն առաջին անգամ Իսրայելի դեմ է արձակել իր երրորդ սերնդի բազմագլխիկ «Խայբեր Շեկան» բալիստիկ հրթիռը։

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հասարակայնության հետ կապերի վարչությունը հայտարարության մեջ նշել է, որ հրթիռը հաջողությամբ հասել է իր նպատակակետին։

Իրանի կողմից Իսրայելի վրա հարձակումների քսաներորդ ալիքը տեղի է ունեցել մի քանի ժամ անց այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգները հայտարարեց, որ հարվածել է Ֆորդոյում, Նաթանզում և Սպահանում գտնվող իրանական երեք միջուկային օբյեկտներին։ Իրանը հայտարարել է, որ Իսրայելի ռազմավարական թիրախների վրա արձակել է ընդհանուր առմամբ 40 պինդ և հեղուկ վառելիքով աշխատող հրթիռ։

Իրանական լրատվամիջոցների տվյալներով՝ հրթիռներն օգտագործել են մանևրային մարտագլխիկներ, որոնք կարող էին կարգավորել իրենց հետագիծը վայրէջքի ժամանակ, պահպանել իրենց կողմնորոշումը հարվածից առաջ և կրել բազմաթիվ պայթուցիկ, բարձր ավերիչ բեռներ։

Նմանատիպ