Իրանին և ԱՄՆ-ին միջև բանակցությունների հինգերորդ փուլը ավարտվել է
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների հինգերորդ փուլը ավարտվել է։ Այս մասին տեղեկացնում է Associated Press-ը։
«Որոշակի, բայց ոչ վերջնական առաջընթաց», – այսպես է գնահատել հռոմեական հանդիպումը օմանցի միջնորդը։
Ինչպես նշում է Associated Press-ը, չնայած գործընթացը կանգնած է ամենաբարդ մարտահրավերի առաջ, բանակցությունները երկու երկրների միջև կշարունակվեն։ Ըստ լրատվամիջոցի՝ դժվարությունները կապված են ԱՄՆ-ի պահանջի հետ, ըստ որի՝ Իրանը պետք է դադարեցնի ուրանի հարստացումը։
«Այս բանակցությունները չափազանց բարդ են, որպեսզի դրանք հնարավոր լինի լուծել ընդամենը երկու-երեք հանդիպման ընթացքում», – հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբաս Աղարշին։
Նախարարը հույս է հայտնել, որ հնարավոր կլինի գտնել այնպիսի լուծում, որը կնպաստի բանակցությունների առաջընթացին։