Իրանի խորհրդարանի խոսնակը հայտարարում է, որ Իրանը ԵՄ բանակները դասակարգում է որպես ահաբեկչական կազմակերպություններ
Իրանի խորհրդարանի խոսնակը հայտարարում է, որ Իրանը ԵՄ բանակները դասակարգում է որպես ահաբեկչական կազմակերպություններ

Իրանը Եվրամիության երկրների բանակները դասակարգել է որպես ահաբեկչական կազմակերպություններ: Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի խոսքով՝ այս որոշումը պատասխան է Եվրամիության կողմից Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ահաբեկչական կազմակերպություն դասակարգելուն:

«Հակադարձ գործողությունների մասին օրենքի» 7-րդ հոդվածի համաձայն՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ահաբեկչական կազմակերպություն դասակարգելուն ի պատասխան՝ եվրոպական երկրների բանակները կհամարվեն ահաբեկչական խմբավորումներ, և այդ գործողությունների հետևանքների համար պատասխանատվությունը կընկնի Եվրամիության վրա», – ասել է Իրանի խորհրդարանի խոսնակը:

Ղալիբաֆի խոսքով՝ Եվրամիությունը գործել է ԱՄՆ նախագահի և Իսրայելի ռեժիմի ղեկավարների հրամաններին համապատասխան, ինչը արագացնում է Եվրոպայի մարգինալացումը ապագա համաշխարհային կարգում:

Իրանի խորհրդարանի խոսնակի խոսքով՝ Եվրոպան գործել է իր սեփական շահերի դեմ՝ թիրախավորելով ահաբեկչության դեմ պայքարի ամենաարդյունավետ ուժը: