Իրանի խորհրդարանի խոսնակ. Իսրայելցիները ջանք չեն խնայում ԱՄՆ-ին Իրանի հետ անվերջ պատերազմի մեջ ներքաշելու համար, մի ճահճի մեջ, որից ոչ մի նախագահ՝ ո՛չ հանրապետական, ո՛չ դեմոկրատ, չի կարող դուրս գալ
Վաշինգտոնին և նրա դաշնակիցներին սպասվում է մռայլ ապագա, եթե ԱՄՆ-ն չհրաժարվի իր «Նախ Իսրայելը» քաղաքականությունից, ասել է Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։
«Իսրայելցիները ջանք չեն խնայում ԱՄՆ-ին Իրանի հետ անվերջ պատերազմի մեջ ներքաշելու համար, մի ճահճի մեջ, որից ոչ մի նախագահ՝ ո՛չ հանրապետական, ո՛չ դեմոկրատ, ո՛չ ներկա, ո՛չ ապագա, չի կարող դուրս գալ», – ասել է Իրանի օրենսդիր մարմնի ղեկավարը։
Ղալիբաֆի մեկնաբանությունները հնչել են Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի նմանատիպ քննադատության ֆոնին, որն ասել է, որ ամերիկացիների մեծ մասը հոգնել է իսրայելական ռեժիմից, որը ԱՄՆ վարչակազմերին ներքաշում է երկարատև պատերազմների մեջ։