Իրանի խորհրդարանի խոսնակ. Այն բանից հետո, երբ Իրանին 37 անգամ անընդմեջ հաղթեցին, այս փայլուն անստրատեգիական պատերազմը «ռեժիմի փոփոխությունից» իջավ մինչև այն մակարդակի, թե՝ «Է՜յ, ինչ-որ մեկը կարո՞ղ է գտնել մեր օդաչուներին, խնդրում ենք»
Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆն արձագանքել է Իրանում ամերիկյան F-15 տեսակի կործանիչի կործանմանը։
«Այն բանից հետո, երբ Իրանին 37 անգամ անընդմեջ «հաղթեցին», այս «փառահեղ անստրատեգիական պատերազմն» այժմ «ռեժիմի փոփոխությունից» իջել է մինչև հետևյալ մակարդակի. «Հե՜յ, որևէ մեկը կարո՞ղ է գտնել մեր օդաչուներին։ Խնդրում ենք»։ Ինչպիսի՜ զարմանալի առաջընթաց։ Բացարձակ հանճարներ», – գրել է Իրանի խորհրդարանի խոսնակը «Էքս» (X) սոցիալական ցանցում։
Տեղեկության համար նշենք, որ այսօր «NBC News»-ը՝ հղում անելով աղբյուրներին, գրել էր, որ ամերիկյան F-15 տեսակի կործանիչը կործանվել է Իրանում։ Պաշտոնատար անձինք «NBC News»-ին հայտնել են նաև, որ ԱՄՆ զինվորականները որոնողափրկարարական գործողություն են իրականացնում, սակայն չեն հստակեցրել, թե ինչպես է կործանվել ինքնաթիռը։ Միևնույն ժամանակ, «Sky News»-ի փոխանցմամբ, Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը հայտարարել է, որ Դոնալդ Թրամփը տեղեկացված է Իրանում ամերիկյան ինքնաթիռի կործանման մասին։