Իրանի սեյսմոլոգիական կենտրոնը երկրաշարժ է գրանցել Ֆորդոյի միջուկային օբյեկտի տարածքում
Իրանի սեյսմոլոգիական կենտրոնը հայտնում է Ֆորդո ատոմակայանի տարածքում երկրաշարժի մասին։
Նրանց տվյալներով՝ երկրաշարժի էպիկենտրոնը գրանցվել է Կում քաղաքից 29 կմ հեռավորության վրա՝ 10 կմ խորության վրա։ Ստորգետնյա ցնցումները կազմել են 2.5 մագնիտուդ։ Զոհերի կամ վնասների մասին տեղեկություններ չկան։
Ֆորդո ատոմակայանը ստորգետնյա ատոմային կայան է, որը գտնվում է Իրանի կենտրոնական մասում՝ Կում քաղաքի մոտ գտնվող լեռնային թունելներում։
Ավելի վաղ Իրանը հայտնել էր, որ իսրայելական հրթիռային հարձակման հետևանքով միջուկային կայանի տարածքում պայթյուններ են տեղի ունեցել։
Tasnim գործակալության փոխանցմամբ՝ կայանում վնասների մասին տեղեկություններ չեն հաղորդվել։ Նմանատիպ հայտարարություն է արել նաև Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը։