Իրանի ռազմական պաշտոնյա. Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ավիատիեզերական ուժերը պատրաստ են հետ մղել Իրանի դեմ ցանկացած ագրեսիա

21:28, 14.01.2026

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ավիատիեզերական ուժերը հասել են պաշտպանական պատրաստվածության ամենաբարձր մակարդակի և պատրաստ են հետ մղել Իրանի դեմ ցանկացած ագրեսիա, հայտարարել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ավիատիեզերական ուժերի հրամանատար, բրիգադի գեներալ Մաջիդ Մուսավին։

Իրանական բարձրաստիճան զինվորականի խոսքով՝ 2025 թվականի հունիսի 12-օրյա պատերազմից ի վեր տարբեր ոլորտներում ավիատիեզերական սարքավորումների արտադրությունը զգալիորեն աճել է։

Իրանի ռազմական հրամանատարը նշել է, որ պատերազմի ընթացքում հայտնաբերված խոցելիությունները լիովին շտկվել և վերացվել են։

«Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ավիատիեզերական ուժերը ներկայումս գտնվում են պատրաստության գագաթնակետին», – ասել է Մաջիդ Մուսավին։

Նմանատիպ