Իրանի պետական լրատվամիջոցները հայտնում են, որ Իսրայելը հարձակվել է Իրանի պաշտպանության նախարարության շենքի վրա
Իսրայելը հարձակվել է Իրանի պաշտպանության նախարարության շենքի վրա, հաղորդում է BBC-ն՝ հղում անելով իրանական պետական լրատվամիջոցներին։
Ըստ լրատվամիջոցների՝ հարձակման հետևանքով վնասվել է Նոբանիյադ շրջանում գտնվող Իրանի պաշտպանության նախարարության շենքերից մեկը։
Բացի այդ, առանձին հարձակման ժամանակ վնասվել է նաև Պաշտպանության նախարարության նորարարությունների և հետազոտությունների կազմակերպության շենքը։