Իրանի պետական լրատվամիջոցները հրապարակել են ԱՄՆ-ի հետ կնքված փոխըմբռնման հուշագրի 14 կետ
Իրանի պետական լրատվամիջոցները հաղորդում են Միացյալ Նահանգների հետ կնքված փոխըմբռնման հուշագրի 14 կետերի մասին։
Մասնավորապես, դրանք են՝ մշտական հրադադար բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում, Միացյալ Նահանգների կողմից Իրանի ներքին գործերին չմիջամտելու պարտավորություն, ԱՄՆ-ի կողմից ծովային շրջափակման վերացում 30 օրվա ընթացքում, ԱՄՆ ռազմական ուժերի դուրսբերում Իրանից, Հորմուզի նեղուցի վերաբացումը 30 օրվա ընթացքում՝ «իրանական համաձայնագրերին համապատասխան»։ ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների կողմից Իրանի վերակառուցման ծրագրի ներկայացում՝ առնվազն 300 միլիարդ դոլար արժողությամբ, Իրանի նավթային և էներգետիկ ոլորտների նկատմամբ պատժամիջոցների վերացում և Իրանի կողմից միջուկային զենք չմշակելու իր պարտավորության վերահաստատում։ ԱՄՆ-ի կողմից տարածաշրջանում իր ռազմական ներկայությունը չմեծացնելու և նոր պատժամիջոցներ չկիրառելու պարտավորության ստանձնում, վերջնական բանակցությունները չեն սկսվի մինչև Իրանի սառեցված ակտիվների մի մասը չազատվի, Իրանի նավթի նկատմամբ պատժամիջոցների ժամանակավոր դադարեցում և ծովային շրջափակման վերացում՝ որպես բանակցությունների նախապայման։
Բացի այդ, գործակալության տվյալներով՝ վերջնական համաձայնագիրը պետք է հաստատվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևով։